Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/07/2020

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաև քրեաիրավական հետևանքներ։ Օրինակ, եթե այդ կանոնների խախտման պատճառով այլ անձ կամ անձինք վարակվեն կամ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվի մարդու առողջությանը, կամ անզգուշությամբ մահ առաջացնի։ Պայմանավորված նշված հետևանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները՝ չվտանգելով այլոց առողջությունը։



Комментариев нет: