Կորոնավիրուսի 529 նոր դեպք և 7 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 24.570 - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/13/2020

Կորոնավիրուսի 529 նոր դեպք և 7 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 24.570


Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 529 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 529 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 547 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 7 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24.570 է, 15.640 մարդ առողջացել է, 313 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 8.617 հիվանդ կա:


© factor.am

Комментариев нет: