Մոսկվայից եւ Վորոնեժից դեպի Երեւան չվերթները կլինեն հուլիսի 5-ին եւ 7-ին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/04/2020

Մոսկվայից եւ Վորոնեժից դեպի Երեւան չվերթները կլինեն հուլիսի 5-ին եւ 7-ին


«Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):


Տոմսերը վաճառվում են նաեւ ընկերության երեւանյան գրասենյակում (հասցե՝ Վ․Սարգսյանի 10):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 14 հազ․500 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

Ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաեւ Վորոնեժ-Երեւան չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»:


Комментариев нет: