Կառավարությունը հաստատել է աննախադեպ՝ 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/17/2020

Կառավարությունը հաստատել է աննախադեպ՝ 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր


Կառավարությունը 2 մլրդ 646 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ 2019 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրերի համար, որոնք չեն ավարտվել 2019-ին, կավարտվեն այս տարի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 83 համայնքներիթվով 106 սուբվենցիոն ծրագրերի:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա համար շուրջ 700 սուբվենցիոն ծրագրեր կան, և աննախադեպ ծավալ են ունենալու: «Մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը մեր ամենակարեւոր ուղղություններից են տարածքային համաչափ զարգացման համար»,- ասաց վարչապետը:

Այս տարի հաստատվել է 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ:


Комментариев нет: