Պարետի ցուցումները խախտելու համար կասեցվել է 4304 կազմակերպության գործունեություն - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Պարետի ցուցումները խախտելու համար կասեցվել է 4304 կազմակերպության գործունեություն



Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 8-ի դրությամբ  կայացվել է 4 304  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝  46 168 ստուգում, որից միայն 905-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։


Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։



Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր