Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը 400 տոկոսով աճել են կարանտինի չեղարկումից հետո - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը 400 տոկոսով աճել են կարանտինի չեղարկումից հետո


Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք Է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել Է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից: Հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ այդ ժամանակամիջոցում շաբաթական հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե 400 տոկոսով աճել Է այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել Է Իսպանիայում սահմանափակիչ ռեժիմի չեղարկմանը:


Հունիսի 21-ից կորոնավիրուսից մահացել Է 99 մարդ, ավելի քան 1,1 հազարը հոսպիտալացվել Է: Այս պահին երկրում ակտիվ Է մնում հիվանդության ավելի քան 200 տեղային բռնկում:

Հունիսի 21-ին առողջապահության նախարարությունը հավաստել Էր մեկ օրում 141 նոր ախտահարվածների, իսկ հուլիսի 20-ին թագավորության իշխանությունները հայտնել են 685 հայտնաբերված հիվանդացածների մասին:

Վարակի տարածումն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման գրեթե 265 հազար դեպք, ավելի քան 28,4 հազար հիվանդ մահացել Է: Մարտի կեսերին Իսպանիայում բարձր պատրաստության ռեժիմ Է սահմանվել: Այդ միջոցը թույլ Է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը:

Ռեժիմի գործողությունն ավարտվել Է հունիսի 21-ին: Իսպանիայում կորոնավիուսով վարակման մակարդակն զգալիորեն նվազել Է ապրիլի ցուցանիշների համեմատությամբ: Այնուամենայնիվ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում ավելի ու ավելի հաճախակի են արձանագրում հիվանդության տեղային բռնկումներ:

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր