3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատժից ազատել հիվանդություն ունեցող անձանց. Գալյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/08/2020

3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատժից ազատել հիվանդություն ունեցող անձանց. Գալյան (տեսանյութ)


Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Ազգային ժողովի երկրորդ ընթերցման քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Այսօր մենք ունենք ազատությունից զրկված անձիք, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք երբեմն համատեղելի չեն պատժի կրման կամ կալանավորման հետ, և մենք խնդիր ունենք այս մարդկանց օր առաջ հնարավորություն ընձեռելու, որ նրանք ազատվեն պատժի հետագա կրումից»,-ասաց նա և նշեց, որ, իհարկե, դա կիրականացվի համապատասխան կարգով և ընթացակարգով:

«Այս տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել հենց այն պատճառով, որ չենք հասցրել այս կատեգորիայի մարդկանց պատժից ազատել: Նախագիծը միտված է նրան, որ միջնորդագիրը դատարան ներկայացվելուց հետո անհապաղ, իսկ անհնարինության դեպքում հաջորդ օրը քննարկման առարկա դարձնել»,-ասաց փոխնախարարը:

Комментариев нет: