Նիկոլ Փաշինյանն ընդամենը 3 բան է կարողանում լավ անել՝ «խոզ խանձել», «ասֆալտին փռել» և միջազգային կապերը փչացնել. Գևորգ Պետրոսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/23/2020

Նիկոլ Փաշինյանն ընդամենը 3 բան է կարողանում լավ անել՝ «խոզ խանձել», «ասֆալտին փռել» և միջազգային կապերը փչացնել. Գևորգ Պետրոսյան

Օրեր առաջ համացանցում աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները կառավարության շենքի մոտից ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում երկու երիտասարդ աղջիկների, ովքեր դիմակ չէին կրել:

Չեմ կարծում, թե այդ աղջիկները կատարել էին այնպիսի արարք, որ նրանց կարելի էր ձեռնաշղթաներով բերման ենթարկել: Analitik.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:


«Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում և զուտ իրավաբանական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ: Բայց մի բան ակնհայտ է՝ դա անհամաչափ վարչարարություն է ոստիկանության կողմից, ինչն օրենքով անթույլատրելի է:

Անմեղության կանխավարկածով մոտենալով իրավապահ մարմինների գործունեությանը՝ կարծում եմ, որ իրենք վերջում պարտավոր են լինելու հիմնավորել, թե ինչու են այդպես վարվել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքերով, տեսարանն ի սկզբանե կասկածելի է. «Նորից եմ ասում՝ գործի մանրամասներին տեղյակ չեմ և վերջնական իրավաբանական գնահատական հնչեցնելու բարոյական իրավունք չունեմ, բայց դատելով ընդհանուր տեսարանից՝ չեմ կարծում, թե այդ աղջիկները կատարել են այնպիսի արարք, որ նրանց կարելի էր ձեռնաշղթաներով ուղեկցել ոստիկանություն:

Ի վերջո ոստիկանությունը դարձել է պատվեր կատարող մարմին և Նիկոլ Փաշինյանի անձնական պատվերներն է կատարում, ոչ թե զբաղված է իր բուն գործառույթներով:

Այսօր հանրապետությունում հանցավորության նվազման միտումներ չեն նկատվում: Հանցավորության աճն առկա է և, փոխանակ պետությունը հետապնդի իրական հանցագործներին, հետապնդում է դիմակ չդնող քաղաքացիներին: Սա խայտառակության վերջակետն է և սրա համար անձամբ պատասխանատվություն է կրում հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը»:

Պետրոսյանի պնդմամբ, ոստիկանությունը պետք է անմեղության կանխավարկածը պահպանելով ընդհանուր տեղեկատվություն տար հանրությանն այն մասին, թե ինչու պետք է 2 երիտասարդ աղջիկ ձեռնաշղթաներով ուղեկցվեն ոստիկանություն. «Հասարակությունը միշտ ունի ճիշտ տեղեկացված լինելու իրավունք, իսկ ճիշտ կառավարվելու իրավունքն առաջինը ներառում է ճիշտ ինֆորմացիա իշխանությունից ստանալու իրավունքը:

Եթե այդ աղջիկները կատարել են այնպիսի արարքներ, որոնցով հարուցել են քրեական օրենսգրքի զայրույթը, այդ դեպքում թող իրենք բարի լինեն հրապարակեն՝ իհարկե, անմեղության կանխավարկածը պահպանելով, ինչպես հաղորդումների ժամանակ անում է «Սուր անկյուն»-ը: Իսկ եթե դրա պատճառն ընդամենը դիմակ չկրելն է, ուրեմն «թքեմ» այս իշխանության երեսին: Ես ուրիշ բան չունեմ ասելու»:

Պետրոսյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 3 բան է կարողանում լավ անել՝ «խոզ խանձել», «ասֆալտին փռել» և ՀՀ-ի հետ միջազգային կապերը փչացնել. «Էդ մարդը ոչ ներդրում է ապահովել, ոչ սոցիալական ապահովության ոլորտն է զարգացրել, ոչ էլ առողջապահության ոլորտում հաջողություն կա: Իսկ արդարադատությունն ուղղակի կաղում է, որովհետև այն դատավորները, ովքեր իր քիմքին ոչ հաճելի որոշումներ են կայացնում, նրանց հանդեպ հարուցվում է հետապնդում, իսկ ովքեր իր կամքը հնազանդ ձևով կատարում են, նրանց խրախուսում և մեծարում է, որպես նոր ժամանակների, նոր Հայաստանի դատավորներ: Սա հերթական շոուն և հերթական ներկայացումն է:

Դիմակահանդես է և, նա, հասկանալով, որ իր անձնական հեղինակությունը չի բավարարում երկրում ներդրումներ ներգրավելու համար, ընկել է քաղաքացիներին հետապնդելու, տուգանելու և դրա շնորհիվ պետական բյուջեն լցնելու ետևից:

Շուտով գալու է աշունը, գարունը, ձմեռը, և մարդկանց կենսաթոշակ պետք է տրվի: Նա փաստորեն, քաղաքացիների գրպանի հաշվին պետական իշխանությունը երկարաձգում է: Սա է ամբողջ ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

Комментариев нет: