Քաղաքացին ահազանգում է. Թեստն արդեն 3 անգամ դրական է ցույց տվել. չի կարողանում վերադառնալ աշխատանքի - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/12/2020

Քաղաքացին ահազանգում է. Թեստն արդեն 3 անգամ դրական է ցույց տվել. չի կարողանում վերադառնալ աշխատանքի



ArmDaily.am-ն այսօր ահազանգ էր ստացել քաղաքացուց, ով վարակվել էր կորոնավիրուսով, 14 օր ստացիոնար բուժում ստանալուց հետո կրկին թեստավորվել էր, ինչից հետո թեստը կրկին դրական էր ցույց տվել…



Քաղաքացին կրկին 14 օր մեկուսացել էր։ 14 օր անց քաղաքացին կրկին թեստավորվել էր և նորից դրական արդյունք…



Սակայն վերջինս վիրուսակիրների ասիմպտոմ թվին է պատկանում, չունի ոչ մի գանգատ, սակայն թեստի դրական լինելու հետևանքով չի կարողանում գնալ աշխատանքի,



և ահազանգում է, որ միգուցե այսպես ամիսներ շարունակ իր թեստը կարող է դրական պատասխան ունենալ, ինչպես պետք է ինքը վարվի, այդպես ամիսներով մնա տա՚նը, թե՝ ասիմպտոմ լինելով կարող է վերադառնալ իր բնականոն կյանքով…



ArmDaily.am-ի հետ զրույցում, ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ այս հարցով հիվանդը պետք է դիմի պոլիկլինիկայի այն բժշկին, որ բուժել է իրեն.



«Բուժող բժիշկը պետք է հետագա քայլերի մասին որոշում կայացնի»…



Հարցին՝ եթե քաղաքացին իր մեջ դեռևս կրում է վիրուսը, արդյոք ինքը վիրուսակի՞ր չէ, չնայած որ ասիմպտոմ է, Նիկողոսյանը նշեց.



«Գիտական ապացույցներով 10-14 օր հետո մարդը այլևս վարակակիր չէ, թեկուզ դեռ վարակված է կովիդով»…



Комментариев нет: