Կորոնավիրուսի 383 նոր դեպք Հայաստանում. 10 մահ կա - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/25/2020

Կորոնավիրուսի 383 նոր դեպք Հայաստանում. 10 մահ կա


Հուլիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36․996 դեպք, որոնցից 26․243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9․833 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 155․664 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից՝ մյուսներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:

Комментариев нет: