Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը պարզվում է:
Комментариев нет:
Отправка комментария