Նիկոլ Փաշինյանից ընդամենը 2 տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ կեղծ խաղաղասիրությամբ պատերազմ ես հրահրում. Թեւանյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/20/2020

Նիկոլ Փաշինյանից ընդամենը 2 տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ կեղծ խաղաղասիրությամբ պատերազմ ես հրահրում. Թեւանյան


Նիկոլ Փաշինյանից ընդամենը 2 (երկու) տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում սահմանային միջադեպերի արձանագրման միջազգային ինստիտուցիոնալ համաձայնագրերը «վերելակային» դիվանագիտությամբ ու Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությամբ փոխարինելը, մեղմ ասած, սխալ էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Փաշինյանի տավուշյան դասերը. թքածը լիզելու «արվեստը»


Նիկոլ Փաշինյանից ընդամենը 2 (երկու) տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ

1. Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում սահմանային միջադեպերի արձանագրման միջազգային ինստիտուցիոնալ համաձայնագրերը «վերելակային» դիվանագիտությամբ ու Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությամբ փոխարինելը, մեղմ ասած, սխալ էր,

2. Ալիևը միգուցե կիրթ է, բայց ամենևին էլ կառուցողական չէ,

3. տեսանելի ապագայում չկա հակամարտության կարգավորման բանաձև, որը միաժամանակ կբավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին,

4. կեղծ խաղաղասիրությամբ պատերազմ ես հրահրում,

5. բանակցային ռազմավարություն չունենալը, Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների «գրպանը գցելն» ու ձեռքերը լվանալը, միջազգային ու տեղական պոպուլիզմով զբաղվելը, բանակցություններից հրաժարվելը հանգեցնում են կրակոցների, զոհերի և վիրավորների,

6. հայ–ռուսական հարաբերությունները փչացնելը, հակառուսական քարոզչությամբ զբաղվող թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներին խրախուսելը կամ առնվազն չխանգարելը վերջում հանգեցնում են Մարգարիտա Սիմոնյանի ուղիղ խոսքին, և այդ ամենը կարող է շատ ծանր գին ունենալ,

7. քաղաքականությամբ ու պետական կառավարմամբ զբաղվելու համար, այդուհանդերձ, խելք է պետք, ոչ թե դուխ, այն էլ՝ զուտ գլխարկի վրա գրված։

Հ.Գ. Հեղափոխական առումով ստերիլ երևալու համար պետք է ոչ թե կոմպլեքսավորված ձևով հայտարարել, թե, իբր, Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները վարում ես սեփական կետից, այլ պետք է փորձել քարը քարի վրա դնել՝ շտկելով նախկինի սխալները և տեր կանգնելով նախկինի ձեռքբերումներին։

Չի կարելի արտաքին քաղաքականությունը և անվտանգության ապահովման հարցերը շփոթել միտինգի հետ։ Լավ է, որ միտինգը դեռ բանակ չէր հասել ու մերոնք կարողացան հակառակորդին տեղը դնել՝ շտկելով պետության քաղաքական ղեկավարության սխալները։

Պետական կառավարումը միտինգի հետ շփոթողները վերջում ստիպված են լինում լիզել թքածը։ Իրենք ջհանդամ։ Պետությունն ու ժողովուրդն են ափսոս։

Комментариев нет: