Հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող՝ հրազենային վնասվածքով. Հիվանդանոցի ճանապարհին մահացել է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/20/2020

Հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող՝ հրազենային վնասվածքով. Հիվանդանոցի ճանապարհին մահացել է



Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):


ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:


Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր