«Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ, 5 վիրավոր ունի». Արծրուն Հովհաննիսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/13/2020

«Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ, 5 վիրավոր ունի». Արծրուն Հովհաննիսյան


«Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ 5 վիրավոր ունի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իսկ Ռազմինֆոն գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։ Նույն հաղորադրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն֊ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան»։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: « Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:


© factor.am

Комментариев нет: