Մեծ Բրիտանիան ևս 100 մլն ֆունտ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/24/2020

Մեծ Բրիտանիան ևս 100 մլն ֆունտ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը



Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այդ մասին ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն Էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը պլանավորված Է 2021 թվականի դեկտեմբերին:

«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր եւ ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը նշանակված Է 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը, նշել են կառավարությունում:

Комментариев нет: