Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ կներգրավվի «իԳործ»- ին. վարչապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/21/2020

Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ կներգրավվի «իԳործ»- ին. վարչապետ



Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել․

«Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը նաեւ տեղադրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եռալեզու հաղորդագրությունը․

«Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»:




Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր