Ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

6/23/2020

Ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Altima-ն ու Opel Astra-ն. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ Արմեն Քոչարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ Գարիկ Միրզոյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 11-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հ. Ադամյանն ու Լ. Եսայանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan-ի վարորդի տղան է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com 

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր