Bloomberg. Հնարավոր է՝ ԱՄՆ-ն դարձյալ 10 տոկոսի մաքսատուրք սահմանի Կանադայից ալյումինի ներմուծման վրա - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/23/2020

Bloomberg. Հնարավոր է՝ ԱՄՆ-ն դարձյալ 10 տոկոսի մաքսատուրք սահմանի Կանադայից ալյումինի ներմուծման վրա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կանադայից ալյումինի ներմուծման վրա 10 տոկոսի մաքսատուրք սահմանելու հնարավորությունը, եթե այդ երկիրը չսահմանափակի  տվյալ արտադրանքի արտահանումը Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ-ն Կանադայի չզիջելու դեպքում պատրաստ է հայտարարել արդեն հունիսի 26-ից ալյումինի ներմուծման վրա մաքսատուրք սահմանելու եւ այն մինչեւ հուլիսի 1-ը մտցնելու մասին: Այդ օրը ուժի մեջ է մտնում Կանադայի, Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի նոր առեւտրային համաձայնագիրը (USMCA), որը փոխարինելու է 1994 թվականից գործող Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին (NAFTA): Նոր պայմանագիրն առաջինը վավերացրել է Մեքսիկան, Թրամփն այն ստորագրել է հունվարի վերջին, ավելի ուշ Կանադայի իշխանություններն ավարտել են վավերացման ընթացակարգը:


Հրապարակման համաձայն՝ առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը չափազանց դժգոհ է երկրում դիտվող պահանջարկի անկումից եւ ալյումինի գնորոշումից: Վաշինգտոնում կարծում են, որ նման իրավիճակը հարեւան պետություններից այդ արտադրանքի ներմուծման մեծացման հետեւանքն է:

2018 թվականի մայիսի 31-ին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել էր հունիսի 1-ից Եվրամիության երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու մասին: Ընդ որում՝ ԱՄՆ-ում մեխանիզմ էր ստեղծվել, ըստ որի ամերիկյան ձեռնարկությունները կարող էին հայցեր ներկայացնել ներմուծման մաքսատուրքերը հանել այլ երկրներից իրենց ձեռք բերած պողպատի եւ ալյումինի համար: Ի պատասխան ԱՄՆ գործողությունների՝ ԵՄ-ն մաքսատուրքեր էր սահմանել մի շարք ամերիկյան ապրանքների համար:

2019 թվականի մայիսին Կանադան եւ Մեքսիկան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել էին մաքսատուրքերի չեղարկման շուրջ: Այս տարվա փետրվարի 8-ին ԱՄՆ-ն նույն սակագները տարածել էր պողպատից եւ ալյումինից արտադրանքների վրա, ինչպես բուն մետաղների (համապատասխանաբար՝ 25 եւ 10 տոկոս):


Комментариев нет: