Համացանցում հայտնվել է Գ. Ծառուկյանի դստեր և Խ. Սուքիասյանի որդու հարսանեկան հոլովակը - Erevan.live

Լրահոս

6/26/2020

Համացանցում հայտնվել է Գ. Ծառուկյանի դստեր և Խ. Սուքիասյանի որդու հարսանեկան հոլովակը


Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանն այլևս կապված են խնամիական մտերմությամբ և բարեկամությամբ:

Նրանց զավակները՝ Ալբերտն ու Անահիտը կապվել են իրար հետ ամուսնական կապով:


Այն, որ Խ. Սուքիասյանի որդին սիրում է Գ. Ծառուկյանի դստերը, գիտեին շատերը: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին զույգն օրինականացրեց իրենց կապն ամուսնությամբ:

Նրանց ամուսնության օրվա հետաքրքիր ու գեղեցիկ կադրերը հավաքել են մի տեղում, փոքրիկ, սիրառատ հոլովակ պատրաստել, որն էլ այսօր արդեն համացանցային տիրույթում մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Նշենք, որ հարսանեկան արարողությունը բավականին շքեղ ու գունագեղ է ստացվել:


Հոլովակում տեղ են գտել ոչ միայն հատվածներ արարողությունից, այլև զույգի և նրանց հարազատների էմոցիոնալ ու զգացմունքային ապրումները:



Երևում է, թե ինչպիսի արձագանք են տալիս ծնողներն իրենց զավակների երջանկության հետագա ընթացքն ապահովող այդ հետաքրքիր ու գեղեցիկ պահին:

Հայրերից յուրաքանչյուրն իր բարեմաղթանքը, իր սրտի խոսքն է ուղղում երիտասարդ նորապսակներին՝ ցանկանալով ընտանեկան երջանկություն և շատ բալիկներ:





No comments:

Ամենաշատ դիտված նյութեր