Չի հաջողվելու համոզել, որ մեղադրանքի հիմքում կա որեւէ փաստ, որն առնչվում է Ծառուկյանին. ԲՀԿ-ականը` գլխավոր դատախազին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/16/2020

Չի հաջողվելու համոզել, որ մեղադրանքի հիմքում կա որեւէ փաստ, որն առնչվում է Ծառուկյանին. ԲՀԿ-ականը` գլխավոր դատախազին



Չի հաջողվելու համոզել, որ մեղադրանքի հիմքում կա որեւէ փաստ, որն առնչվում է Ծառուկյանին. ԲՀԿ-ականը` գլխավոր դատախազին
11:32, 16.06.2020
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն


Ձեզ չի հաջողվելու այսօր որեւէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության այս մեղադրանքի հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Իվետա Տոնոյանը` դիմելով ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունները:


«Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկութոյւնների հետ կապված դրվագներին` Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել եւ իրականացվել միայն պատագամավորների համաձայնությամբ եւ այդ կարգը սահմանվում է նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքով: Հիմնավորեք ձեր գործողությունների տրամաբանությունը եւ այն հիմքերը, որոնցով որ դուք առաջնորդվել եք»,- դիմեց նա ՀՀ գլխավոր դատախազին:

Նրա դիտարկմանն ի պատասխան` գլխավոր դատախազն ասաց, որ 131 պատգամավորները դալիճում են, որպեսզի իր միջնորդության հիմնավորվածություն ու օրինականությունը ստուգեն:

«Ես հրապարակեցի ապացույցների շատ փոքր հատված, որոնք անմիջականորեն կապն են ապացուցում Գագիկ Ծառուկյանի հետ եւ դրանք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»,- ասաց նա:

Комментариев нет: