Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շատ շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն…Ալիս Սողոմոնյանի հերթական ջախջախիչ գրառումը ԲՀԿ-ի մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/18/2020

Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շատ շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն…Ալիս Սողոմոնյանի հերթական ջախջախիչ գրառումը ԲՀԿ-ի մասին


Ալիս Սողոմոնյանը գրում է. «ԹԱԳԱՎՈՐ ԱԽՊԵՐ» ծԱՌՈՒԿՅԱՆ գԱԳՈՅԻ ԵՐԴՈՒՄԸ
Լուրը հապճեպ տարածվեց՝ «Հասե՜ք, մեր թագավոր ախպոր տանը խուզարկություն է»: Եկա՜ն, եկան, վերին թաղից, ներքին թաղից, եկան-հավաքվեցին թագավոր ախպոր առանձնատան մոտ:
Պարզ դարձավ, որ թագավոր ախպերը գնալու է Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: Եւ երբ նա տանից դուրս եկավ, որ գնա ցուցմունք տալու, մի ակընթարթ կանգնեց «իր ցավը տանողների» մոտ ու ասաց.

-Անբարոյականի տղա լինեմ (ներեցեք՝ ի՛ր բառերն են), թե հրաժարվեմ իմ պայքարից:
Ես չգիտեմ, թե նրա մայր Ռոզա Ծառուկյանն ինչպե՞ս ընդունեց որդու այդ արտահայտությունը, սակայն բարգավաճականները և նրանցից սնվողներն իրենց թագավոր ախպոր այդ ասածները որպես սուրբ երդում ընդունեցին և հայդա դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ միտինգի: Դեհ, միտինգը հո միայն ԱԺ-ում բարգավաճի խմբակցությամբ չէ՞ր լինելու: ԳագիկԾառուկյանին պատկանող առևտրային խոշոր կենտրոններն միանգամից փակեցին ու աշխատողներին կարգադրեցին՝ առա՜ջ, դեպի միտինգ:

5-րդ ալիքը և մնացած ծախու ալիքները, կայքերն ու իրենց միտքը վաճառքի հանած անհատ լրագրողները հո վայնասուն չէի՜ն գցել, թե՝ «Հասե՜ք, երկրում բռ նապետություն է, ոստիկանները չեն թողնում արտակարգ ռեժիմի պայմաններում արգելված միտինգ և հավաքույթներ անել»: Դա դեռ ոչինչ, նրանք դեռորիստական կոչեր էին անում: Մեր Նոր երկրի իրավապահներ, խնդրում եմ ձեզ, հիշյալ ալիքների հարցերով լուրջ զբաղվեք, նրանք արդեն չափազանց ազատ են գործում, որոնք, իրենց հրապարակած կեղծ նյութերով, դեմոկրատիան շփոթում են ամենաթողության հետ:


Ոստիկանությունը համբերատար և պարբերաբար հիշեցնում է, որ արտակարգ ռեժիմի պայմաններում արգելվում են հավաքները: Սակայն բարգավաճից ԱԺ պատգամավոր էն ֆիքստուլ գևորիկը, որ ձեռնոցներով չի ու դեմքին էլ դիմակ չկա, լոպպազ, լոպպազ պտտվում է ցուցարարների մեջ, հաճախ էլ իր գոռոզ կեցվածքով ուղիղ եթեր հեռարձակող «Ազատություն» կայանի խցիկի առաջ կանգնում և հայտարարում՝ «Դիմակ չեմ կրել ու չեմ կրելու»: Հեչ էլ կրես, այ անբարո, դու մեզ չես հետաքրքրում, սակայն քո այդ գոռոզ վարմունքի պատճառով կարող է վարակվողներ լինեն քեզ նման պարազիտ վարակակրից, որի վրա, բացի կորոնավիրուսից, մի քանի ուրիշ տեսակի վարակ էլ կա:

Էն ղառի դաման էլ, նույն ինքը՝ զոհրաբյան նաիրան, արաբուհու քողը դեմքին սպ առնում է մեր այս իշխանությանը, թե՝ Այսօր դրվեց իշխանության վերջի սկիզբը: Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շատ շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն մի անգամ էլ սեռժիկ սարգսյանի ժամանակ էր փորձում քաղաքականություն մտնել: Դու կարդացած աղջիկ ես, հավանաբար նախ հիշեցիր շաքարամանից մի պատառ շաքար պակասելու նարդոսյան

պատմությունը: Դա հիշիր, օգտակար է, բայց միանգամից էլ հիշիր, թե ինչ պատահեց, երբ սեռժիկ սարգսյանը դոդի գագո բառակապակցությունը շրջանառության մեջ դրեց: Դրանից հետո, սա էլ հիշիր, դուք ձեր բարգավաճի շքախմբով գնացիք և խոնարհվեցիք սեռժիկի առաջ՝ այն վախն ապրելով, թե ձեր թագավոր ախպոր բիզնեսները վտանգի Ներքո կհայտնվեն՝ մոռանալով ինքնասիրություն ու ամոթ: Ներկա Կառավարությունը, տիկին նառչկա, սեռժիկի սպա ռնալիքներով չի խոսում ձեզ հետ, այն հիմա ուսումնասիրել և պարզել է, որ.

Առաջին՝ ծառուկյան գագոյի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով երկրին պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս:
Երկրորդ՝ Բացահայտվել են Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր: Այդ ցուցակը՝ կոնկրետ ազգանուններով, կաշառք տված կոնկրետ թվերով, արդեն համացանցի մեջ դրված է, նեղություն քաշիր քո հեռախոսով նայիր, միգուցե հիշե՞ս, թե կաշառք բաժանելու այն օրերին դու որտե՞ղ էիր, ինչո՞վ էիր զբաղված:

Շարունակե՞մ թվարկել, թե՞ դու մի շարք ուրիշ փաստերի ես տիրապետում, որոնք, իհարկե, դու չես բարձրաձայնի: Ոչինչ, դու մի՛ բարձրաձայնի, բացահայտողներ կան: Եվ երբ հայտարարում ես, թե սա իշխանության վերջի սկիզբն է, ականջիդ օղ արա, որ սա սկիզբն է, երբ մեր պետությունում արդեն պատերազմ է հայտարարվել հանցագործ համակարգին: Խոշոր կապիտալը գործ չունի քաղաքականության հետ: Սա արդեն անշրջելի է,ու սա բոլորովին նոր համակարգ ստեղծելու Սկիզբն է, որը քո ասած սկզբից շա՜տ տարբեր է:

Մի բան էլ ասեմ, նառչկա, այդտեղ՝ միտինգում նստած, ժամանակ ունես, հանիր հեռախոսդ և նայիր, թե համացանցում ձեր մասին ինչեր են ասում «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվող քաղաքացիները: Չնայած, ավելի լավ է չնայես, մեղք ես, ինքան չլինի կին ես, թույլ սիրտ ունես, էնտեղ բարգավաճիստներիդ հասցեին այնքան էլ լավ խոսքեր չեն հնչում: Ցավակցում եմ ձեզ:
Եւ երբ դուք՝ միտինգավորներդ, ասում եք, թե վաղը գալու է ցանկացածի վախ ճանը, հասցեատիրոջը ճիշտ չեք ընտրել, ուղղեք ձեր սխալը, քանզի վախ



ճանը գալու հասցեատերերը նախկին ու, դեռ չբացահայտված, այսօրվա թալանչիներն են, որոնք անմիջապես քաղաքական հետապնդում են որակում այն շատ պարզ քր. գործերը, որոնք ժողովրդից թալանածը վերադարձնելուն են վերաբերում, քանզի Այժմ իշխանության տերը ազգն է, հետևաբար ձեր թալանածի տերն էլ ազգն է: Թե չէ, ելել միտինգ եք անում, ու դեռ աշխարհով մեկ էլ ուզում եք

հայտարարել, թէ՝ մեր թագավոր ախպորը ճնշում են: Դա ճնշել չի, դա գողին գող անվանելու նորմալ գործընթաց է: Դուք ինչքան էլ օտարի, թշնամու ուրախությամբ հրճվեք համաճարակի ներկայությունից, ինչքան էլ սին հույսեր փայփայեք, թե ուր որ է այս կառավարությունը չի դիմանալու ճգնաժամի հար վածներին, ազգն իր համախմբվածությամբ, Վարչապետի նկատմամբ չմարող հավատով ու նաև ձեզ ու ձեր պեսներին

արժանի հակահար ված տալով՝ հակառակն է ապացուցելու: Եվ ստացվում է կաշառակերները՝ նախկին, թե ներկա, անխտիր պատիժը ստանալու են: Սա լա՛վ իմացեք: Մեր պետությունը հիմա ա՛յդ ուղին է անցնում՝ օրինական պետություն դառնալու համար, ուր իշխելու է իրավունքի՛ գերակայությունը: Առայժմ այսքանը: Սպասենք նոր բացահայտումների, որոնք, հաստատ, ձեր օգտին չեն: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


Комментариев нет: