Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. Գեղարքունիքի մարզում աղմկահարույց քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ ավտոմատ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/21/2020

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. Գեղարքունիքի մարզում աղմկահարույց քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ ավտոմատ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, թվով 43 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, թվով 3 հատ ինքնաձիգի պահունակ, օդամղիչ հրացան, ինքնաշեն նռնակ՝ իր պայթուցիչով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զենքերը հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Մեհրաբյանն իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հունիսի 19-ին, խուզարկություն են կատարել նշված քաղաքացու տանը և պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացած օպերատիվ տվյալները հավաստի են և հայտնաբերվել ու քննիչի կողմից առգրավվել է նշվածը: Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Комментариев нет: