«Փաստ». Փաշինյանը ձեռնամուխ է եղել գրպանային ընդդիմության եւ իր երազանքի անընդդիմադիր քաղաքական դաշտի ձեւավորմանը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/26/2020

«Փաստ». Փաշինյանը ձեռնամուխ է եղել գրպանային ընդդիմության եւ իր երազանքի անընդդիմադիր քաղաքական դաշտի ձեւավորմանը



«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանը ամփոփիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բառ անգամ չխոսեց կատարողականի մասին: Կես ժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը անընդհատ մատ էր թափ տալիս բառիս ամենաիսկական ու փոխաբերական իմաստով:

Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն եւ չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, միայն երեկվա ելույթում Փաշինյանը «հաջողացրեց» անվանարկել իր քաղաքական մրցակիցներին, ընդդիմախոսներին՝ նրանց որակելով «քաղաքական դիակներ», «քաղաքական բացիլներ» եւ «հռետորական» հարց ուղղելով, թե «որտեղ են հայտնվելու այդ ուժերը եւ, ամենակարեւորը, ինչ դիրքով»:


Սակայն այս ամենը նորություն չէ: Ամենաուշագրավը վարչապետի «կանխատեսումն» էր, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018 թ. հեղափոխության արժեքները, որեւէ այլ ուժ տեղ չի ունենալու:

Սա ցույց է տալիս, որ տեղեկությունները, թե Փաշինյանը ձեռնամուխ է եղել գրպանային, մերձհեղափոխական ընդդիմության եւ իր երազանքի անընդդիմադիր քաղաքական դաշտի ձեւավորմանը, իրականություն են:

Բայց մի կողմ դնենք դեժավյուի տպավորությունը «Մելիք-Ադամյան փողոցով անցնելու» հետ կապված, մի կողմ դնենք նաեւ այն, որ նշյալ «արժեքները» չափազանց հարաբերական են, որ, այսպես կոչված, «հեղափոխական արժեքները» իշխանությունները վաղուց հենց իրենք չեն պահպանում, որ իշխող ուժի որդեգրած «արժեքները» մեծամասամբ ընդունելի չեն հանրության կողմից:

Շատ ավելի էական է, թե ո՞ւմ անունից է նման կանխորոշում անում Փաշինյանը: Էլի՞ ժողովրդի: Դա որեւէ մեկն իմանալ չի կարող: Բայց այդ մասին՝ հաջորդիվ...

Հա, ի դեպ, տարօրինակ էր, որ վերջում բուռն ծափահարություններ եւ օվացիա չհետեւեցին ելույթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Комментариев нет: