ԵԹԵ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԵՐԸ ՇՊՐՏԵԼ ԵՆ ԳԵՏԸ, ՈՒՐԵՄՆ ՎԱՏ ՉԷՐ ԼԻՆԻ՝ ԻՐԵՆՔ ԷԼ ՇՊՐՏՎԵԻՆ. ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/20/2020

ԵԹԵ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԵՐԸ ՇՊՐՏԵԼ ԵՆ ԳԵՏԸ, ՈՒՐԵՄՆ ՎԱՏ ՉԷՐ ԼԻՆԻ՝ ԻՐԵՆՔ ԷԼ ՇՊՐՏՎԵԻՆ. ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ




Երեկ սոցցանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի երիտասարդներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսերը գցում գետը։ Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում առաջինը տեղադրեց  Փաշինյանի երբեմնի «լայվ բռնող» Դավիթ Մկրտչյանը, որն ավելի հայտնի է որպես «Dav Rupr»։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ անդամատոմսերը ՔՊ-ականների ձեռքն են հայտնվել ԲՀԿ գրասենյակներից մեկի ղեկավարի միջոցով, վերջինս վերցրել է սեյֆում եղած անդամատոմսերն ու տվել այդ երիտասարդներին, իսկ անդամատոմսերի իրական տերերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ իրենց անդամատոմսերը հայտնվել են գետում։ Թեմայի շուրջ մենք զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց՝ չի հավատում, որ նման բան է եղել․


«Ես դա հավաստի չեմ համարում, մնացածը ինքներդ դատեք, հատկապես, որ դա կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ, մնացածը ինքներդ դատեք։ Եթե դա իսկապես այդպես է եղել ու իրենք անդամատոմսերը գցել են գետը, ապա վատ չէր լինի, որ իրենք հետևից ևս գցվեին գետը, որովհետև դրա համար բավարար հիմքեր չկան։ Եթե կուսակցության անդամությունից դուրս ես գալիս, ի՞նչ կարիք կա անդամատոմսը գետը շպրտել, դա շոու է։ Ես, իհարկե, չեմ հավատում, որ նման բան է եղել, բայց եթե իրականում կան մարդիկ, որոնք հրաժարվում են կուսակցությունից, դա սովորական երևույթ է, դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ի վերջո, Սահմանադրության համաձայն՝ կուսակցություն մտնելն ու կուսակցությունից դուրս գալը անձի անձնական իրավունքն է, քաղաքական իրավունքն է։ Բայց սարքել ու ցույց տալ, թե իբր համատարած հիասթափություն կա կուսակցությունից, իրենց չի հաջողվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի վախերը հենց պայմանավորված են նրանով, որ մեր կուսակցականները ամենաշատն են հավատում իրենց ղեկավարին, դրա համար էլ նա կարող է նման տեսարաններ տեսնելու հաճույք ստանալ»։

Պետրոսյանին հարցրինք՝ անդամությունից հրաժարվելու դիմումներ եղե՞լ են այս ընթացքում․

«Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ եղե՞լ են, թե՞ չեն եղել, բայց եթե անգամ եղած էլ լինեն, ապա նորից եմ ասում՝ դրանք նախ չունեն զանգվածային բնույթ։ Ցանկացած օրգանիզմ ինքնամաքրվելու ունակություն և անհրաժեշտություն ունի, և կուսակցությունում էլ պարտադիր չէ, որ 10 տարի նույն անդամները լինեն․ մեկը կարող է շեղվել կուսակցության գաղափարախոսությունից, մյուսը կարող է ընթացքում չընդունել, բայց լինում են նորերը, որոնք գալիս են փոխարինելու հներին, բայց եթե նման զանգվածային երևույթ լիներ, մենք կիմանայինք։ Կարող է 1-2 դեպք եղած լինել, բայց ես նորից եմ ասում՝ եթե մարդը տանի ու իր անդամատոմսը շպրտի գետը  ու նկարի, ապա վատ չէր լինի, որ նա իր անդամատոմսի հետ շպրտվի գետը ։ Ուրեմն, նա չի հասկացել անդամատոմսի նշանակությունը։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ նման դեպքեր են եղել»։


hraparak.am


Комментариев нет: