Ոստիկանության պարզաբանումը՝ Հյուսիսային պողոտայում քաղաքացուն «ասֆալտին փռելու» մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/11/2020

Ոստիկանության պարզաբանումը՝ Հյուսիսային պողոտայում քաղաքացուն «ասֆալտին փռելու» մասին



Երեկ՝ հունիսի 9-ին, համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայում «ասֆալտին փռում» մի քաղաքացու:

Analitik.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեկ ժամը 19.30-ին ՊՊԾ գնդի ծառայողները պարետի որոշումը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար Հյուսիսային պողոտա Պուշկին փողոցների խաչմերուկից քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Մեզ հայտնեցին, որ գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին:

Իսկ թե պարետի կոնկրետ որ որշումը խախտելու համար են քաղաքացուն բերման ենթարկել, մեզ չասացին:

Օֆելի Իսրայելյան


Комментариев нет: