Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են Երևանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/22/2020

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են Երևանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ։ Հրապարակումից հետո ԴԱՀԿ որոշ պաշտոնյաներ նեղսրտել էին, թե Ոստիկանություն դիմած Մարինե Հ-ն, տուժած Արմեն Ե-ն և SHAMSHYAN.com-ը գույները խտացրել էին։ Այսօր, հունիսի 21-ին SHAMSHYAN.com-ին տեսանյութ է տրամադրել Արմեն Ե-ն, ինչը ներկայացնում ենք ընթերցողներին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել; Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։ Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ հունիսի 15-ին, ժամը 11։00-ին Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել էին վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե-ին պատճառվել էր մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 © shamshyan.com 

Комментариев нет: