Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/23/2020

Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին,կհրապարակվի  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության որոշումը: Որոշումը կհրապարակի դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը:

Միջնորդության քննությունը տեւել է 3 օր: Այսօր նույնպես, ինչպես նախորդ օրերին դատարանի բակում են հավաքված ԲՀԿ-ական պատգամավորներ: Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:


Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։



Комментариев нет: