«Այսօրվանից բոլորը քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը». Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/17/2020

«Այսօրվանից բոլորը քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը». Նիկոլ Փաշինյան


Հունիսի 17-ից ՀՀ տարածքում քաղաքացիների տեղաշարժի համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մեծագույն խնդիրը շարունակում է մնալ դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը և այսօր այդ առիթով որոշումներ ենք կայացրել, որից մեկն այն է, որ վաղվանից բոլորը քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը։ Խոսքը անձնագրի ID քարտերի կամ վարորդական իրավունքի մասին է։ Ինչո՞ւ է այս որոշումը կայացվել, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակ կրելու կանոնները խախտվում է և փողոցում վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է» ,- այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Комментариев нет: