Տնօրենը էլոս էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել. ԱԱԾ–ն գործն ուղարկել է Քննչական կոմիտե - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/26/2020

Տնօրենը էլոս էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել. ԱԱԾ–ն գործն ուղարկել է Քննչական կոմիտե



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանի դիմումի փաստով:


Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ԱԱԾ-ից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Դիմահարդարը հայտնել էր, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա:

«12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին: Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամերա է դրել, կամերան աշխատել է ամսի 10-ից եւ մինչեւ ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։ Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»:


Комментариев нет: