«Իրատես». Մուրադը կատաղել է. Փաշինյանը հրահանգել է բոլորին ,թափ տալ» ու դրական ցուցանիշներ ներկայացնել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/12/2020

«Իրատես». Մուրադը կատաղել է. Փաշինյանը հրահանգել է բոլորին ,թափ տալ» ու դրական ցուցանիշներ ներկայացնել


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բերել է «մարտական պատրաստվածության»։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո վարչապետը հրահանգել է գերատեսչությունների ղեկավարներին իրենց «թափ տալ», դրական որոշակի ցուցանիշներ ներկայացնել՝ հանրության աչքում նախկին վստահությունը վերականգնելու համար։

Ավելին, զգուշացվել է, որ ովքեր կփորձեն այլ «խաղեր» տալ, անմիջապես կազատվեն նախկին ռեժիմի այդ «մնացորդներից»։

Նույն աղբյուրի պնդմամբ, Փաշինյանը նաեւ քաղաքական մրցակիցների հանդեպ անհանդուրժողականության հերթական սերմերն է ցանել։ Կա հստակ ուղերձ՝ բոլորի նախկին ու ներկա մեղքերը «փռել» հանրության առաջ, թափ հաղորդել քրեական գործերին, չխնայել ոչ մեկին։ Եվ ամենակարեւորը՝ ամեն ինչ պետք է անձամբ իր հետ համաձայնեցնել, ոչինչ չանել առանց իր գիտության, իսկ իր հրահանգներից շեղվողներին հեռացնել աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Комментариев нет: