Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/22/2020

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին դատարանից դուրս գալուց հետո, նա հորդորեց լրագրողներին դիմել փաստաբաններին՝ նշելով, որ նրանք բոլոր հարցերին կպատասխանեն, և հեռացավ:

Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Դեռևս մինչև Ծառուկյանի՝ դատարան ժամանելը ոստիկանները բերման էին ենթարկել նրա մի քանի աջակիցների։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Комментариев нет: