Ենթադրում եմ, որ Սահմանադրական այս փոփոխությունների հարցով ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ. Գյուլումյան - Erevan.live

Լրահոս

6/23/2020

Ենթադրում եմ, որ Սահմանադրական այս փոփոխությունների հարցով ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ. Գյուլումյան



Ենթադրում եմ, որ Սահմանադրական այս փոփոխությունների հարցով ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն հայտարարել է ՍԴ դիմելու մտադրության մասին, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրությունն հնարավորություն չի տալիս կոնկրետ այդ հարցով դիմել ՍԴ:

«Բայց դա իհարկե, քննարկվելիք հարց է: Դրա համար պետք է ուսումնասիրել»:


Իշխանության ներկայացուցիչների պնդմանը, որ սահմանադրական այս փոփոխությունը ՍԴ-ում քննարկվելու դեպքում կլիներ շահերի ուղիղ բախում, որովհետեւ հարցը վերաբերում է հենց ՍԴ-ին, Գյուլումյանը պատասխանեց. «Աշխարհում ընդունված է, որ ՍԴ-ները քննության են առնում ցանկացած հարց: Մեր Սդ-ն էլ նախկինում քննության է առել նաեւ ՍԴ-ի մասին օրենքի դրությների սահմանադրականության հարցը»:

News.am

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր