ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/28/2020

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել


ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,   Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:


© factor.am

Комментариев нет: