Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/12/2020

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել


Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում բնակիչները Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արեգունիի համայնքապետ Սոս Հովհաննիսյանը՝ ասելով, որ Ադրբեջանի քաղաքացին 26 տարեկան երիտասարդ է։ Համայնքապետի փոխանցմամբ՝ երիտասարդը մեծացել է մանկատանը։ Նա մեր հայրենակիցներից ապաստան և աշխատանք է խնդրել։ Համայնքապետը նաև փոխանցեց, որ այս պահին Ադրբեջանի քաղաքացին հարցաքննվում է։ Հավելենք, որ երիտասարդը եղել է քաղաքացիական հագուստով։ Մենք տեղեկություն խնդրեցինք նաև ԱԱԾ-ից, որը դեռևս չենք ստացել, ստանալուն պես՝ կհրապարակենք։


© factor.am

Комментариев нет: