Ամերիկյան պաղպաղակ արտադրող ընկերությունը «էսկիմո» բառից հրաժարվել է դրա խտրական նշանակության պատճառով - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/20/2020

Ամերիկյան պաղպաղակ արտադրող ընկերությունը «էսկիմո» բառից հրաժարվել է դրա խտրական նշանակության պատճառով



Ամերիկյան Dreyer’s Grand Ice Cream ընկերությունը, որը Nestle-ի դուստր ընկերությունն է եւ զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ, հայտարարել է «էսկիմո» տերմինից հրաժարվելու մասին՝ էսկիմոսներին առնչվող այդ բառի խտրական նշանակության պատճառով, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ընկերությունն այս քայլը նախաձեռնել է Uncle Ben’s եւ Aunt Jemima արտադրողների ընդունած համանման որոշումներից հետո:


«Մենք հանձնառու ենք ռասայական միասնության որոշմանը եւ ընդունում ենք, որ դա նվաստացնող տերմին է»,- իր հայտարարության մեջ նշել է ընկերության մարքեթինգի ղեկավար Էլիզաբել Մարկեսը:

Նա հավելել է, որ այս քայլն ավելի ընդարձակ տեսության մասն է, որը ձեռնարկվել է համոզվելու համար, որ ընկերությունը եւ նրա ապրանքանիշները արտացոլում են ժողովրդի արժեքները:

Պարբերականը նշում է, որ «էսկիմո» բառը կանհետանա մասնավորապես Eskimo Pie պաղպաղակի անվանումից:


Комментариев нет: