Սպանություն Երևանում. հետախուզվում են «Վամպիրը», «Թալինը», «Կոկոն», «Քրմոն», «Կամուլիկն» ու «Համուլիկը» (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/21/2020

Սպանություն Երևանում. հետախուզվում են «Վամպիրը», «Թալինը», «Կոկոն», «Քրմոն», «Կամուլիկն» ու «Համուլիկը» (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում են 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հետախուզվում են հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

Комментариев нет: