ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված հակաճգնաժամային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարներ։
«Ուղեւորներն ու վարորդը չեն պահպանում սահմանված կանոնները: Հարգելիներս, այդ կանոնների պահպանումը բխում է ձեր շահերից, հետեւեք դրանց»,- գրել է վարչապետը։
Փաշինյանը մեկ այլ լուսանկար էլ հրապարակել է կանգառում նստած 3 քաղաքացիներից, որոնք չեն կրում դիմակ եւ չեն պահում սոցիալական հեռավորությունը։
«Մեր որոշ սիրելի հայրենակիցներ շարունակում են լուրջ չընդունել իրավիճակն ու չեն պահպանում կանոնները»,- գրել է վարչապետը։
Комментариев нет:
Отправка комментария