Նիկոլ Փաշինյանի աներձագը կեղծիք է տարածում - Erevan.live

Լրահոս

6/23/2020

Նիկոլ Փաշինյանի աներձագը կեղծիք է տարածում


Նիկոլ Փաշինյանի աներձագ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երեկ՝ հունիսի 20-ին, սուտ տեղեկություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա սկանդալային բացահայտումից հետո՝ կապված Փաշինյանների բիզնեսի ու իրենից գումար շորթելու հետ, Հրաչյա Հակոբյանը գրել էր, թե իբր Միքայել Մինասյանը նեղվել է, քանի որ կալանք է դրվել նրա՝ Վիրջինյան կզղիներում գտնվող հաշվի վրա, որում, իբր, 7 միլիոն է եղել:

Հրաչյա Հակոբյանի գրածը բացահայտ սուտ է երկու պատճառով: Նախ՝ ինչպես AntiFake.am-ին փոխանցեց Միքայել Մինասյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը, Միքայել Մինասյանը Վիրջինյան  կզղիներում որևէ բանկային հաշիվ չունի և երբեք չի ունեցել:

Եվ երկրորդ, Վիրջինյան կղզիների իշխանությունները միայն փոքրաթիվ պետությունների իրավապահ մարմինների հետ են համագործակցում, որոնց շարքում Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ:

Հետևաբար, նույնիսկ մեծ ցանկության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող կալանք դնել Վիրջինյան կղզիների որևէ բանկի որևէ հաշվեհամարի վրա։

Այսպիսով, Հրաչյա Հակոբյանի գրառումն ամբողջովին ֆեյք է:

Աղբյուր՝ AntiFake.am

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր