Ինչպես Ծառուկյանից բնակարան նվեր ստացած ու երկար տարիներ աշխատավարձ ստացվածները քվեարկեցին նրան ազատազրկելու օգտին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/17/2020

Ինչպես Ծառուկյանից բնակարան նվեր ստացած ու երկար տարիներ աշխատավարձ ստացվածները քվեարկեցին նրան ազատազրկելու օգտին


Ազգային ժողովը հունիսի 16–ին փակ գաղտնի քվեարկություններով 87 կողմ ձայներով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ։

Քվեարկություններին մասնակցած՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 պատգամավոր։ Նրանցից երկուսը՝ Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը, ԱԺ չէին եկել և քվեարկություններին չեն մասնակցել։

Բացի «Իմ քայլի» պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չեն մասնակցել։

Քվեարկությունից անմիջապես հետո սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին քննարկել միջնորդություններին կողմ քվեարկածների նախկին կապը Ծառուկյանի հետ։

Օգտատերերից Արտաշես Ասատրյանը տեղադրել էր մի տեսանյութ, որում Արսեն Ջուլֆալակյանը պատմում է, որ իր բնակարանը նվիրել է Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, նա եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում։



Комментариев нет: