Ավինյան. Բաց տարածքներում ևս դիմակը կդառնա պարտադիր - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/04/2020

Ավինյան. Բաց տարածքներում ևս դիմակը կդառնա պարտադիր



Դիմակի կրումը բաց տարածքներում ևս կդառնա պարտադիր: Այդ մասին պարետատան նիստից հետո հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ բացառություն կկազմեն միայն քաղաքացիների բնակության վայրերը:

Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը կվերաբերի բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին:

Այսինքն՝ տանից դուրս գալուց ցանկացած վայրում` բացօթյա թե փակ տարածքում, անհրաժեշտ կլինի լինել դիմակով:

«Բնակության վայրի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլորբաց վայրերում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների։ Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահամնումը նաև վերահսկողության հարցի հեշտացման համար է արված, որոշ դեպքեր թողնված են տրամաբանությանը»,- նշել է Ավինյանը։

Ըստ պարետի՝ դիմակների օգտագործումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը, ինչն ապացուցված է գիտական տարբերհոդվածներով։

«Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումն էականորեն նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը, իսկ եռաշերտ բժշկական դիմակների կրումն ավելի մեծ էֆեկտիվություն ունի»,- նշել է նա։

Ավինյանը նշել է, որ գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։

«Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես տեղաշարժի, տնտեսական գործունեության տեսակների սահամնափակումների վերադարձը, այնպես էլ հնարավոր պարետային ժամի սահմանումը։ Այս փուլում, ելնելով ներկա առողջապահական համակարգի ծանր, բայց որոշ չափով կայուն իրավիճակից, չենք դիտարկում դեռ այս որոշումները, գնալու ենք կանոնների պահպանման տրամաբանությամբ»,- նշել է նա։

Փոխվարչապետը կոչ է արել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորություն ունեցող տնտեսվարողներին նա հորդորել է աշխատել այդպես։


Комментариев нет: