Ոստիկանությունը շարունակում է Արաբկիրի բաժնի մոտից հավաքվածներին բերման ենթարկել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/13/2020

Ոստիկանությունը շարունակում է Արաբկիրի բաժնի մոտից հավաքվածներին բերման ենթարկել



Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված իրավապաշտպանները ազատ արձակվեցին։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դուրս գալուց ոստիկաններին խնդրել է 5 րոպե ժամանակ տալ, որպեսզի շնորհակալություն հայտնի մարդկանց. «Հիմա 5 րոպեի համար մարդկանց ձերբակալում են, տեսեք կոշտ ուժի կիրառմամբ, չի կարելի այսպես, ես հիմա այլ բաժիններ եմ գնալու՝ արդեն փաստաբանի կարգավիճակով»։


Անդրադառնալով իրեն բաժին բերման ենթարկելուն, Մելիքյանն այն ապօրինի որակեց, նշելով, որ կազմվել է արձանագրություն, իսկ իր ձեռքի պաստառը որպես իրեղեն ապացույց առգրավվել է։

Ոստիկանության Արաբկիրի բաժին ժամանեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, քաղաքացիներին բերման ենթարկելու իրավական հիմքերն հասկանալուց հետո հայտարարությամբ հանդես կգա։

Նշենք, որ ոստիկանները հավաքվածներին ոստիկանության տարբեր բաժիններ են տանում։

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «ՎԵՏՕ»-ի անդամներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։


Комментариев нет: