«Հրապարակ»․ Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները բողոքում են աշխատավարձերի չվճարումներից ու չափից. պղտոր դաշտ է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/11/2020

«Հրապարակ»․ Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները բողոքում են աշխատավարձերի չվճարումներից ու չափից. պղտոր դաշտ է



«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»:

Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։ «Դե, մարդ կա` աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա` մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա՝ կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»:

Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է` հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում` համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը` այլ»: Այսինքն` բավականին պղտոր դաշտ է ֆինանսական շարժերի համար։ «Այո»:

Ի դեպ, այս պահին, երբ գումարներ չկան, որոշ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Գր. Լուսավորիչ»-ում, թափով շինարարություն է ընթանում։ «Սանավիացիա է կառուցվում, վերանորոգումներ են ընթանում՝ հզորացնում են հիվանդանոցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Комментариев нет: