Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ - Erevan.live

Լրահոս

6/28/2020

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ



Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում, հայտնել է Առողջապահությւան համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ռազմավարական նախաձեռնությունների գծով օգնական, բժիշկ Ռանյերի Գերան, հայտնում է CNN-ը։

«Կարելի է զուգահեռներ անցկացնել իսպանկայի հետ, որն իրեն դրսեւորում էր ճիշտ այնպես ինչպես Covid-ը՝ այն նվազեց ամռանը եւ կտրուկ աճեց սեպտեմբերին եւ հոկտեմբերին՝ բերելով 50 միլիոն մահվան՝ երկրորդ ալիքի ժամանակ»,- հայտարարել է նա։


Հիշեցնենք, որ վերջերս շատ երկրներ սկսել են թուլացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները, իսկ ԵՄ-ն իր սահմանները բացում է այն երկրների ճանապարհորդների համար, որոնք կորոնավիրուսի տեսանկյունից ամենաքիչ վտանգն են ներկայացնում:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր