Արտակարգ դեպք․ Հայաստանում մինչև ատամները զինված խումբ են կալանավորել. մանրամասներ (Տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/16/2020

Արտակարգ դեպք․ Հայաստանում մինչև ատամները զինված խումբ են կալանավորել. մանրամասներ (Տեսանյութ)


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Մովսես Նավասարդյանի, 27-ամյա Դավիթ Ասլանյանի, 29-ամյա Սիմոն Սիմոնյանի, 29-ամյա Էդգար Ավդալյանի և 30-ամյա Արթուր Օսեյանի նկատմամբ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելու և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում կայացրել և Է. Ավդալյանը, Մ. Նավասարդյանը և Ա. Օսեյանը կալանավորվել են և վերցվել երկամսյա կալանքի, իսկ Ս. Սիմոնյանն ու Դ. Ասլանյանը ազատ են արձակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ընկերական շրջապատում, կալանավորված Է. Ավդալյանը հայտնի է «Լզանի ապեր Մուտիտ», Ա. Օսեյանը՝ «Օսո», Նավասարդյանը՝ «Կռիս» մականուններով, ազատ արձակված Ս. Սիմոնյանը՝ «Շոպլիկ», Դ. Ասլանյանը՝ «Տիրացու» մականուններով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել էին հատուկ օպերացիա։ Ինչպես Տավուշի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել էին Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերվել է 2 հատ ինքնաձիգեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Комментариев нет: