ԱՄՆ-ի նախագահը կողմ է, որ ժողովրդին հատկացվի ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/24/2020

ԱՄՆ-ի նախագահը կողմ է, որ ժողովրդին հատկացվի ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը



ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ինքը կողմ է, որ ամերիկացիներին տրվի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը: Դոնալդ Թրամփի խոսքերով, դա անհրաժեշտ է կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումների արդյունքում առաջ եկած դժվարությունները հաղթահարելու համար. գրում է amerikayidzayn.com-ը: «Տնտեսությանը զարկ տալու և ժողովրդին ֆինանսական աջակցության նոր փաթեթն ընդունելու համար հարկավոր է Կոնգրեսի համաձայնությունը»,- ասել է Թրամփը և նշել, որ այդ հարցով որոշում կկայացվի եկող շաբաթների ընթացքում: Կոնգրեսը մարտ ամսին որոշեց ու Թրամփը հաստատեց ֆինանսական հատկացումների առաջին փաթեթը, ըստ որի՝ միլիոնավոր ամերիկացիներ ստացան 1200-ական դոլար, յուրաքանչյուր երեխայի դիմաց ստանալով նաև 500-ական դոլար գումար: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ին ընդունեց ևս 3 տրիլիոն դոլարի հատկացումներ կատարելու մասին բանաձև, ըստ որի՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 6000 դոլար գումար: Սակայն հանրապետականների մեծամասնությամբ Սենատը չի ընդունել Ներկայացուցիչների պալատի այս փաթեթը ու սենատորներն ասել են, թե բանաձևը հավանաբար կքննարկեն հուլիսին: Օքլահոմայում ընտրողների հետ անցկացրած հանրահավաքի ժամանակ Թրամփն ասել է նաև, թե ինքը հրահանգել է նվազեցնել թեստավորումները, քանի որ, ըստ նրա, մեծ թվով թեստավորումների արդյունքում ի հայտ են գալիս կովիդ 19-ի ավելի մեծ թվով դեպքեր: «Երբ կատարում ենք 25 միլիոն թեստավորում, մեծանում է նոր դեպքերի հայտնաբերման հնարավորությունը»,-  ասել է նախագահն ու ավելացրել, որ այդ պատճառով է տպավորություն ստեղծվում, թե ամենամեծ թվով վարակվածներն ԱՄՆ-ում են:

© factor.am

Комментариев нет: