Քեզ բերեցինք, սարքեցինք վարչապետ, դաժե տփոց ենք կերել քո պատճառով. լարված իրավիճակ «Մեյմանդարի» շուկայում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/03/2020

Քեզ բերեցինք, սարքեցինք վարչապետ, դաժե տփոց ենք կերել քո պատճառով. լարված իրավիճակ «Մեյմանդարի» շուկայում



Այս պահին լարված վիճակ է «Մեյմանդարի» շուկայում։ Ոստիկանները ցանկանում են փակել այն, իսկ աշխատակիցները ընդդիմանում են այդ որոշմանը։ Վերջիններս ի նշան բողոքի ակցիա են իրականացնում։

Հավաքվածներից մեկը Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Երկու ուսանող ունեմ, երկու տարի առաջ եկել եմ այս շուկան, իմ երկու ուսանողին փրկել եմ, իմ ընտանիքին փրկել եմ։ Փակում է, ինչի՞ համար ա փակում»։

Հավաքվածներից մեկ այլ քաղաքացի էլ ասաց. «Քեզ ընտրեցինք, բերեցինք, սարքեցինք վարչապետ, դե դու էլ հիմա մեր համար մի բան արա, մենք ենք իրան ընտրել, գնացել ենք ճանապարհ ենք փակել, դաժե տփոց ենք կերել իրա պատճառով, բայց իրան սարքինք վարչապետ, էսօր ուզում ա մեզ սպանի՞»։

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ իրենց համար ինչ տարբերություն՝ կուշտ կմեռնեն, թե սոված. «Թուրքը պատերազմի է պատրաստվում, մեզ պանիկայի մեջ են քցում, որ գրիպից վախեցի, գրիպից վախեցողը ո՞նց կռվի, մարդ աշխատել, ստեղծել, միլիոններով գազի փող է տվել, էսօր եկել ասում են էս ապրանքը թափենք, դուք գնացեք մեռեք, մեռնողի համար ինչ տարբերություն` սոված է մեռել, թե՝ կուշտ»։

Նշենք, որ մի քանի տասնյակ քաղաքացի է հավաքված։ Նրանց միջև պահպանված չէ սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև ոչ բոլորն են կրում պաշտպանիչ միջոցներ։

Комментариев нет: