Օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն բավարարել քաղցրի պահանջը և չգիրանալ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/18/2020

Օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն բավարարել քաղցրի պահանջը և չգիրանալ

Քաղցր մթերք ուտելու ցանկություն ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս յուրաքանչյուրի մոտ, ինչի հետևանքով մարդիկ սովորաբար շաքարով հարուստ քաղցրավենիք են օգտագործում, սակայն նման մթերքն այդքան էլ օգտակար չէ և հանգեցնում է քաշի ավելացման ու մի շարք խանգարումների զարգացման։ Սակայն բարեբախտաբար կան նաև շատ ավելի առողջարար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն հագեցնել քաղցրի պահանջն առանց օրգանիզմին վնաս հասցնելու։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Մրգեր

Որևէ քաղցր բան ուտելու ցանկության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս միրգ ուտել։ Դրանք պարունակում են ոչ միայն բնական շաքարներ, այլև մի շարք այլ օգտակար նյութեր։ Խաղող, մանգո կամ դեղձ ուտելու դեպքում կարելի է խուսափել առողջական խնդիրներից ու միաժամանակ հագեցնել քաղցրի պահանջը։

Մուգ շոկոլադ

Կակաոյի ավելի քան 70% պարունակությամբ շոկոլադը հարուստ է սրտամկանի համար շատ օգտակար բուսական բաղադրիչներով՝ պոլիֆենոլներով, ուստի ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Սակայն այնուամենայնիվ հարկավոր է հաշվի առնել, որ շոկոլադը պարունակում է նաև շաքար ու ճարպեր, ուստի այն չարաշահել չի կարելի։

Չիայի սերմեր

Այս սերմերը պարունակում են լուծվող դիետիկ մանրաթելեր, որոնք երկար ժամանակ պահպանում են հագեցածության զգացումն ու թույլ են տալիս խուսափել քաղցր ուտելու ցանկությունից։ Չիայի սերմերով պուդինգը կարող է հիանալի աղանդեր լինել քաղցրի սիրահարների համար։

Յոգուրտ

Սպիտակուցներով ու կալցիումով հարուստ այս մթերքը հիանալի միջոց է ախորժակը վերահսկողության տակ պահելու և քաղցի հետևանքով առաջացող սպազմներից խուսափելու համար։ Սակայն առողջությանը վնաս չհասցնելու համար հարկավոր է ընտրել կենդանի բակտերիաներով հարուստ յոգուրտ, որը չի պարունակի շաքար։

Սալորաչիր

Սալորաչիրը բավական քաղցր մթերք է, որը սակայն անչափ օգտակար է։ Այն հարուստ է մանրաթելերով, կալիումով ու երկաթով, ուստի հիանալի միջոց է քաղցր մթերք ուտելու պահանջը հագեցնելու և օրգանիզմն օգտակար սննդարար նյութերով հարստացնելու համար։


Комментариев нет: