Արտառոց դեպք Երևանում. Մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/21/2020

Արտառոց դեպք Երևանում. Մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ: Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռոմելա Շ.-ից, ով հայտնել է, որ եթե մորը տանից չտանեն, կդանակահարի նրան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ բնակարանում վիճաբանության ժամանակ Ռոմելա Շ.-ն հարվածել է մոր՝ Հռիփսիմե Շ.-ի դեմքին, ով արդեն հունիսի 17-ին «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Համայնքային ոստիկանը նշված միջադեպի վերաբերյալ համապատասխան բացատրություններ է ընդունել Հռիփսիմե և Ռոմելա Շ.-երից ու արդեն, երբ Հռիսփիմե Շ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ, վերջինս պատռել է իր և աղջկա գրված բացատրությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Комментариев нет: