ՍԴ-ն չի հանձնվում․ ըստ իշխանության՝ բացահայտվել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների խորամանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/30/2020

ՍԴ-ն չի հանձնվում․ ըստ իշխանության՝ բացահայտվել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների խորամանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Սահմանադրական դատարանը դեռևս վարույթ չի ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը՝ ՍԴ 3 անդամի լիազորությունների դադարեցման և Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու օրենսդրական փոփոխությունների վիճարկման հարցով։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ 20 օրում դիմումի նախնական ուսումնասիրություն  կիրականացվի, ինչից հետո միայն կորոշվի՝ ԲՀԿ-ի դիմումը դնե՞լ աշխատակարգային քննարկման, թե՝ ոչ։ Ասաց՝ դիմումն ստացել են ուրբաթ օրը, այսինքն՝ դեռ 17 օր էլ կա վարույթ ընդունել – չընդունելու որոշման կայացման համար։ Հիշեցնենք՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի ստորագրությունները։ Հայաստանի 132 հոգանոց խորհրդարանի պարագայում ստացվում է 26․4 պատգամավորի ստորագրություն։ ԲՀԿ-ն ներկայացրել է 26 պատգամավորի ստորագրություն։ Իշխանությունը պնդում է՝ անհրաժեշտ է 27-ը։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ ՍԴ են դիմել՝ հաշվի առնելով նախադեպերը, երբ դիմումը վարույթ ընդունվել է 26 ստորագրությամբ․ «Եղել են նախադեպեր, որ 26-ի դեպքում, այո’, դատարանը ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ դատարանը չի ընդունել վարույթ։ Էնպես որ, եկեք վճիռը թողնենք ՍԴ-ին»։


© factor.am

Комментариев нет: