Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները - Erevan.live

Լրահոս

6/24/2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները


Քիչ առաջ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նախօրեին ԱԺ արտահերթ նիստում ընդունված Սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչման համար անհրաժեշտ՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքների փաթեթը։ Հաղորդագրությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»: Այսպիսով՝ Ազգային ժողովի նախագահի հրապարակման պահից Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, Սահմանադրական դատարանի 3 անդամները պաշտոնանկ կարվեն, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանն այլեւս չի լինի դատարանի նախագահ:


© factor.am







No comments:

Ամենաշատ դիտված նյութեր